Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Ինչպես եւ ինչու է սպորտը լավացնում հիշողությունը. news.am

Ինչպես եւ ինչու է սպորտը լավացնում հիշողությունը. news.am

Սպորտը դրական է ազդում մտավոր ունակութունների ու հիշողության վրա, սակայն այդ ազդեցության պատճառներն առայսօր մինչեւ վերջ ուսումնասիրված չեն: Ծերացման ազգային ինստիտուտի գիտնականները՝ Հենրիետա վան Պրաագի ղեկավարությամբ, կարծում են, որ սպորտով զբաղվող մարդկանց հիշողությունը լավանում է, քանի որ գլխուղեղ է մատակարարվում Բ կատեպսին սպիտակուցը, որն արտադրվում է մկանային բջիջներում:

Վազքից հետո մկների, կապիկների ու մարդկանց մոտ արյան մեջ ավելանում է այդ սպիտակուցի մակարդակը, իսկ մկների վրա արված փորձարկումները ցույց են տալիս, որ սպիտակուցն, իրոքն կարող է մկաններից գլխուղեղ հասնել: Իմանալով այդ մասին՝ գիտնականները համեմատել են «նորմալ» մկներին ու այն մկներին, որոնց օրգանիզմն ունակ չէ կատեպսին Բ արտադրել: Կենդանիների մի մասը այդ փորձի ժամանակ քիչ էր շարժվում, իսկ մյուսները կանոնավոր վազում էին վազքուղով:

Դրանից հետո փորձի շրջանակում կրծողները պետք է կատարեին առաջադրանք Մորիսի լաբիրինթոսում, որտեղ անհրաժեշտ էր հասնել ջրի տակ թաքնված հարթակին: Մի քանի օր շարունակ կատարելով այդ առաջադրանքը, առողջ մկները լավ վարժվել էին ու հեշտությամբ էին գտնում հարթակը: Սկզբում ինտենսիվ վազող, իսկ հետո լաբիրինթոս գնացող առողջ մկներն ավելի արագ էին հասկանում՝ ինչպես հասնել հարթակին, իսկ այն մկները, որոնց օրգանիզմը կատեպսին Բ չի արտադրում, չէին կարողանում հիշել դրա տեղը:

Այսպիսով, գիտնականներին հաջողվել է ցույց տալ կապը մարզումների, հիշողոթյան բարելավման ու կատեպսին Բ-ի միջեւ: Այս կապերը կան նաեւ մարդկանց մոտ. նրանք, ովքեր չորս ամսվա ընթացքում կանոնավոր սպորտով են զբաղվել, ավելի լավ արդյունքներ են ցույց տվել հիշողության թեստերում, կատեպսին Բ-ի մակարդակն նրանց մոտ ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր քիչ էին շարժվում:

Այդուհանդերձ, կատեպսին Բ սպիտակուցի դերը դեռ մինչեւ վերջ ուսումնասիրված չէ, նաեւ բավականաչափ հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով է այդ սպիտակուցը հաղթահարում հեմատոէնցեֆալիկ խոչընդոտը: Բացի դրանից, գիտնականները դեռ պետք է ուսումնասիրեն` արդյո՞ք տարիքի հետ սպիտակուցի մակարդակը փոխվում է եւ ինչպես է այն գործում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. xn----8sbejf1b9b0a3g.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ